«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Սենատի վերին պալատում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Սենատի վերին պալատում
14.10.2016 | 14:54

-«Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթն այսօր 156 կողմ, 146 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ֆրանսիայի Սենատի վերին պալատում,- այս մասին facebook-յան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ) համանախագահ Մուրադ Փափազյանը:

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ